«Զանգեզուրի միջանցքը» և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը չեն մրցակցելու միմյանց հետ՝ հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ «Ես կարծում եմ, որ երկու ճանապարհներն էլ ոչ միայն գոյության իրավունք ունեն, այլև անհրաժեշտ են՝ Ադրբեջանը նրա տարածաշրջանների հետ կապելու և երկրների միջև առևտրի համար տրանսպորտային միջանցքներ ստեղծելու համար»,- ասել է նա, ընդգծելով, որ Ռուսաստանը հսկայական երկիր է՝ բարձր զարգացած տրանսպորտային ցանցով, և «ցանկացած ճանապարհ միշտ լավն է»։               
 

Արդյոք Ադրբեջանն օգնե՞լ է Իսրայելին 12-օրյա պատերազմի ընթացքում

Արդյոք Ադրբեջանն օգնե՞լ է Իսրայելին 12-օրյա պատերազմի ընթացքում
03.07.2025 | 11:51

Ադրբեջանում Իրանի նախկին դեսպանն Մոհսեն Փաք Աայինը, անդրադառնալով Ադրբեջանի տարածքից արձակված իսրայելական անօդաչու թռչող սարքերին, հայտարարել է․

«Բաքվից ստացված տեղեկատվության համաձայն, սիոնիստական ռեժիմը առանց Ադրբեջանի թույլտվության և համակարգման իրականացրել է լրտեսական և հետախուզական գործողություններ Իրանի դեմ Լեռնային Ղարաբաղի պատերազմի ընթացքում։ Այդ ժամանակաշրջանում Իրանը խոցել է իսրայելական անօդաչու սարք՝ Իսրայելին հասկացնելու համար, որ նա վերահսկվում է։

Իսրայելը ներթափանցել է Ադրբեջանի օդատիեզերական և հետախուզական ծառայություններ՝ առանց երկրի բարձրագույն ղեկավարության գիտության։ Այդ ուղիով կատարվել է ներխուժում Իրանի օդային տարածք։ Այդ ժամանակ Իրանը նախազգուշացրել է Ադրբեջանին, և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները հաստատել են այդ փաստը։

Դեսպանը նաև հայտնել է, որ Իրանը իրականացնում է հետաքննություն՝ պարզելու՝ արդյոք Ադրբեջանն օգնե՞լ է Իսրայելին 12-օրյա պատերազմի ընթացքում իրականացված հարձակումներում, և եթե դա հաստատվի, Թեհրանը ստիպված կլինի լուրջ միջոցներ ձեռնարկել Բաքվի նկատմամբ»։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Տեսանյութը՝

https://www.facebook.com/watch?v=1164420195491351

Դիտվել է՝ 3452

Մեկնաբանություններ